Ովքեր են Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանիդեմ ցուցմունք տված երկու ծագումով հայերը` Մուշեղ Գրիգորյանն ու Կամո Հայրապետյանը։ Ըստ արցախցիների` Մուշեղ Գրիգորյանն ադրբեջանական քաղաքացիություն է ստացել, նա բլոկադայիժամանակ արցախցիներին 5000 դրամով մի տուփ ծխախոտ է վաճառել։ Կամո Հայրապետյանի հարազատներնէլ հայտնել են, որ անակնկալի են եկել` տեսնելով իրենց բարեկամին Բաքվի բանտում։ Վստահ են՝ ստիպել են ցուցմունք տալ Վարդանյանի դեմ։
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպանԱրտակ Բեգլարյանն էլ հնարավոր է համարում, որ Ադրբեջանում այդ մարդկանց պարտադրել են կամ խրախուսել։