Տնտեսական աճի հիմքում այն ճյուղերն են, որոնք չեն կարող ապահովել երկարաժամկետ, կայուն տնտեսական աճ .Աղասի Թավադյան

Sputnik
Հայաստանի տնտեսական աճի պաշտոնական ցուցանիշներիվերլուծությունը մասնագետների մոտ հարցեր է առաջացրել։ tvyal.com վերլուծականհարթակի ղեկավար Աղասի Թավադյանը պաշտոնական թվերի հետևում թաքնված մտահոգիչմիտումներ է տեսնում, որոնք ըստ նրա` պահանջում են վերաիմաստավորել երկրի տնտեսական կենսունակության մասին պատկերացումները։
Վիճակագրությունը փաստում է, որ անցած տարվա աճի տեմպերը սրընթաց նվազել են. առաջին եռամսյակումտնտեսական աճը գրեթե 8 տոկոս էր, չորրորդ եռամսյակում` ընդամենը 3.7 տոկոս։ Ընդորում աճի տեմպերը հետևողականորեն նվազել են 2022 թվականից սկսած` 12.6 տոկոսիցհասնելով անցած տարվա 5.9 տոկոսի։ Զգալի անկում է գրանցվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որը նախկինում տնտեսական աճն ապահովող գլխավոր ոլորտնէր:
Աղասի Թավադյանի գնահատմամբ` այս ցուցանիշները Հայաստանի տնտեսության առջև ծառացած կառուցվածքային խնդիրների լուռ վկաներն են։