Հայ-հնդկական տնտեսական կապերին օբյեկտիվորեն խոչընդոտում են լոգիստիկ դժվարությունները. Յուրի Բաբախանյան

Sputnik
Հայ-հնդկական հարաբերություններում չիրացված ներուժի մասին հայտարարոթյունները ակտիվացան այս շաբաթ արտգործնախարար Միրզոյանի Նյու Դելի կատարած այցի ժամանակ։ Գործակցության համար հեռանկարային համարվող ուղղությունները նույն են` տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչև առևտուր, կրթություն և մշակույթ։
Վերջին տարիներին Հայաստանն ու Հնդկաստանը զգալիորեն ակտիվացրել են գործակցությունը պաշտպանական ոլորտում։ Հնդկաստանը դարձել է Հայաստանին ռազմական տեխնիկայի հիմնական մատակարարներից մեկը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանը ձեռք է բերել Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝դառնալով հնդկական արտադրության պաշտպանական միջոցների առաջին միջազգային գնորդը:
Այդուհանդերձ, հայ-հնդկական տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման ներուժը հիմնականումմնում է չօգտագործված. որն է պատճառը և որոնք են գործակցության առավել հեռանկարայինուղղությունները։ Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է Հնդկաստանում Հայաստանի նախկին դեսպան Յուրի Բաբախանյանի հետ։