ՌԴ–ում աշխատանքային միգրանտների վճարած հարկերի մուտքերն աճել են 16%-ով

Միգրանտ
ՌԴ ՆԳՆ-ի տվյալներով՝ Ռուսաստանում աշխատանքային միգրացիան օրինական դաշտ է վերադառնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ռուսաստանում արտոնագրերով աշխատող միգրանտների վճարած հարկերի մուտքերը 2024 թվականին աճել են ավելի քան 16 տոկոսով՝ գերազանցելով 123 մլրդ ռուբլին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
Նրա խոսքով` նախորդ տարվա ընթացքում գործատուների կողմից օտարերկրյա աշխատողների հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու մասին ծանուցումների թիվը հասել է 3 միլիոնի:

«Արդյունքում արտոնագրով աշխատող օտարերկրյա քաղաքացիների եկամուտներից Ռուսաստանի մարզերի բյուջեներ մուտքագրված հարկերի գումարն աճել է 16,1%-ով։ Այն գերազանցել է 123 մլրդ ռուբլին»,– ասել է Վոլկը։

Բացի այդ, 2024 թվականին աշխատանքային միգրանտների կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է 9%-ով։
ՌԴ ԱԳ նախարարը դեմ է ԵԱՏՄ երկրներից միգրանտների համար վիզային ռեժիմի սահմանմանը