ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դնեպրոէներգիա և Նովոմարկովո բնակավայրերը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
««Արևելք» զորախմբի ստորաբաժանումներն ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Դնեպրոէներգիա բնակավայրը։ Հակառակորդի կորուստները կազմել են մինչև 160 զինծառայող, 2 մարտական զրահապատ մեքենա, 3 ավտոմեքենա, դաշտային հրետանու 5 հրանոթ, այդ թվում՝ ֆրանսիական արտադրության 155 մմ-անոց 2 «Caesar» և ուկրաինական արտադրության 1 «Բոգդան» ինքնագնաց հրետանային կայանքներ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Նովոմարկովոն վերահսկողության տակ է վերցրել «Հարավ» զորախմբի ստորաբաժանումը:
Զորախմբի ստորաբաժանումները Ուկրաինայի զինված ուժերի 2 մեքենայացված բրիգադների կազմավորումներ են խոցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Օտրադնոյե, Բոգատիր և Կոմար բնակավայրերի շրջաններում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։