Փողը քիչ է. ԱՄՆ-ն կկարողանա զանգվածաբար արտաքսել միգրանտներին ոչ ավելի, քան ևս 60 օր

Ոչ լեգալ միգրանտների արտաքսում. Արխիվային լուսանկար
Կոնգրեսականը հանրապետական ​​ղեկավարությանն ասել է, որ միգրանտների զանգվածային արտաքսման համար ֆինանսավորման պակաս կա, և այժմ նրանք պետք է որոշեն, թե ինչ անել հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ֆինանսական սղության պատճառով ներկայիս տեմպերով կկարողանա շարունակել ԱՄՆ-ից միգրանտների զանգվածային արտաքսումը 60 օրից ոչ ավելի։ Այս մասին CNN-ին ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավար, Նևադայի կոնգրեսական Մարկ Ամոդեը։
Ամոդեի ենթահանձնաժողովը վերահսկում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության բյուջեն:
«Փողը վերջանում է, անհնար է գործողություններ իրականացնել այն մակարդակով, որում այժմ գտնվում ենք», - ասել է Ամոդեյը հեռուստաալիքին։
Կոնգրեսականը հանրապետական ​​առաջնորդներին ասել է, որ ապագայում հնարավոր է` միգրանտների զանգվածային արտաքսման համար ընդհանրապես գումար չհատկացվի, և այժմ նրանք պետք է որոշեն, թե ինչպես վարվել:
Հունվարի 20-ին Դոնալդ Թրամփը, որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ, իր առաջին ելույթում խոստացավ անհապաղ դադարեցնել անօրինական ներգաղթյալների ներթափանցումը ամերիկյան տարածք և սկսել միլիոնավոր միգրանտների արտահանձնման գործընթացը։