Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռան վրա կորած լեռնագնացի դին

Որոնոափրկարարական աշխատանքներ
Որոնոափրկարարական աշխատանքներ
Արշավախումբը մնացել էր ձնահյուսի տակ։ Նրանցից 8–ը կարողացել էին դուրս գալ, մեկն անհետ կորել էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռան վրա կորած լեռնագնացի դին: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Ժամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` մարտի 11-ին հայտնի դարձավ, որ Արագած լեռան հյուսիսային գագաթ է բարձրացել 9 անձից բաղկացած արշավախումբ և մնացել ձնահյուսի տակ։ Նրանցից 8–ը կարողացել էին դուրս գալ, 1-ն անհետ կորել էր։ 8 անձինք հոսպիտալացվել են թեթև ու միջին պոլիտրավմաներով։
Տուժածներից մեկը News.am–ին պատմել է, որ արդեն մոտ են եղել գագաթին, երբ ձնահյուս է սկսվել, ձյունը լցվել է նրանց վրա, և մոտ 400 մետր ձնահյուսի մեջ գլորվել են ներքև։ Իսպանիայի քաղաքացին պատմել է, որ Հայաստան են եկել դահուկներով սահելու նպատակով։