Ինչպես են ընթացել ՌԴ–ի, Չինաստանի և Իրանի ռազմածովային զորավարժությունները. լուսանկարներ

Երեք երկրները համատեղ գործողություններ են մշակել պայմանական ահաբեկիչների կողմից գրավված նավն ազատելու համար։
Sputnik
Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ռազմածովային ուժերը «Ծովային անվտանգության գոտի 2025» զորավարժություններ են անցկացրել Օմանի ծոցում։
Ռուսաստանն այս զորավարժություններում օգտագործել է «Ռեզկիյ», «Գերոյ Ռոսիյսկոյ Ֆեդերացիի Ալդար Ցիդենժապով» ռազմանավերը, ինչպես նաև Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Պեչենգա» ծովային միջին լցանավը:
Զորավարժությունների ընթացքում միացյալ ուժերով որոնել են պայմանական ահաբեկիչների կողմից գրավված նավը, ինչպես նաև հատուկ ստորաբաժանումների համատեղ գործողություն մշակել նավն ազատելու համար: Նավերի անձնակազմերը երկու օր շարունակ խոշոր տրամաչափի գնդացիրներից և հրաձիգից կրակ են արձակել պայմանական հակառակորդի անօդաչուների և ծովային դրոնների ուղղությամբ:
ՇՀԿ երկրները հակաահաբեկչական զորավարժություններ կանցկացնեն 2025 թվականին
«Ծովային անվտանգության գոտի 2025» զորավարժություններն անցկացվում են յոթերորդ անգամ (առաջին անգամ անցկացվել են Արաբական ծովում 2018 թվականին)։
Զորավարժություններին մշտական ​​հիմունքներով մասնակցում են Իրանի բանակի ռազմածովային ուժերը, Ռուսաստանի ռազմածովային նավատորմն ու Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի ռազմածովային ուժերը։
1 / 10

Չինաստանի ռազմածովային նավատորմը Իրանի «Չաբահար» նավահանգստում

2 / 10

Ուսումնական գործողություններ ռազմանավերից մեկի վրա

3 / 10

Իրանցի զինվորականները Չինաստանի դրոշներով

4 / 10

Չինացի զինվորականներն իրենց ռազմանավի տախտակամածին

5 / 10

ՌԴ–ի, Իրանի և Չինաստանի ռազմանավերը

6 / 10

Բանակի ռազմածովային ուժերի և ԻՀՊԿ-ի ստորաբաժանումների հրամանատարները

7 / 10

ՌԴ–ի, Իրանի և Չինաստանի ռազմանավերը «Ծովային անվտանգության գոտի 2025» ռազմածովային զորավարժությունների ժամանակ

8 / 10

Բանակի ռազմածովային ուժերի և ԻՀՊԿ-ի, ինչպես նաև Չինաստանի և ՌԴ–ի ՌԾՈւ–ի ստորաբաժանումների հրամանատարները

9 / 10

Մարտական ուղղաթիռ

10 / 10

ՌԴ–ի, Իրանի և Չինաստանի նավատորմների «Ծովային անվտանգության գոտի 2025» ռազմածովային զորավարժությունները

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացրել