ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik․ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Օդանավակայանի 2-րդ թաղամասի 64-ամյա բնակչի տնից և կից կառույցներից ապօրինի պահվող ավելի քան 2 կգ մարիխուանա է հայտնաբերվել և առգրավվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
64-ամյա տղամարդը հրավիրվել էր ոստիկանություն, որտեղ էլ խոստովանել էր թմրանյութ պահելու փաստը և պատրաստակամություն հայտնել այն ներկայացնել:
«64-ամյա տղամարդու տան զննության ընթացքում խորդանոցում և ավտոտնակում հայտնաբերվել է պոլիէթիլենի և թղթե 29 փաթեթ` մարիխուանայի նմանվող 2 կգ 173 գրամ ընդհանուր քաշով: Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը հենց մարիխուանա է, 3-4 տարի առաջ ինքն է պատրաստել վայրաճ կանեփի թփերից և պահել անձամբ օգտագործելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է: