Բերման են ենթարկվել Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները. ԶԼՄ

Պատգամավորի անվտանգության աշխատակիցներին քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տարել ապօրինի զենք կրելու կասկածանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Երևանում բերման են ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները։ Տեղեկությունը հայտնում են ԶԼՄ–ները։
Ըստ լրատվամիջոցների` պատգամավորի անվտանգության աշխատակիցները Թումանյան փողոցից բերման են ենթարկվել երեկ երեկոյան։
Նրանց քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տարել ապօրինի զենք կրելու կասկածանքով։