ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։
Պաշտոնյաները պայմանավորվել են գերատեսչությունների միջև կանոնավոր շփումներ պահպանել նվազեցնելու համար Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առճակատումը։
Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու հատուկ ծառայությունների փոխգործակցության և ճգնաժամային իրավիճակների կարգավորման հարցեր։