Այգեհովիտում հրդեհ է բռնկվել․ 2 անձ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Այգեհովիտում հրդեհ է բռնկվել
Հանդամասում բռնկված հրդեհը հնարավոր է եղել մարել մոտ 50 րոպե անց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik․ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի «Հուր հոբի» կոչվող հանդամասում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 2 քաղաքացի այրվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել մարտի 12-ին, ժամը 13։05-ի սահմաններում։ «Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, ապա որոշ ժամանակ անց ևս մեկ քաղաքացի այրվածքներով ԲԿ»,- ասված է հաղորդագրությունում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։45-ին, մարվել՝ 13։52-ին։ Այրվել են խաղողի այգիներ և մացառուտ։ Հրշեջները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից այգիներ։