«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը` առողջական վիճակից ելնելով և ընդառաջ գնալով Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հորդորին։
Այդ մասին Թանդիլյանը հայտարարել է այսօր Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսում։
Թանդիլյանը նաև հայտնել է, որ թիմով քննարկել են անցնել գործողությունների ակտիվ փուլին։