ՀՀ քաղաքացիների` դեպի ԵՄ ձգտելու տենդենցները նվազել են. Արամ Նավասարդյան

Sputnik
GALLUP International-ի հայաստանյան ներկայացուցչությունն այսօր հրապարակել է Հայաստանում տեղի ունեցող որոշ գործընթացների վերաբերյալ կատարված սոցիալական հարցումների արդյունքները։
Դրանցով, օրինակ, պարզվել է, որ հարցվածների ՀՀ քաղաքացիների 59,6 %- ը դեմ է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն, 18,4 %-ը կարծում է, որ որոշ դրույթներ պետք է փոփոխվեն և միայն 7,5 %-ն է նշել, որ Հայաստանին անհրաժեշտ է լիովին նոր Սահմանադրություն։
Ինչ վերաբերում է սոցիալ–տնտեսական խնդիրներին, հարցված քաղաքացիների շուրջ 32%-ը դրանց լուծման հեռանկարը կապել է Ռուսաստանի հետ։
GALLUP International-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը նկատել է, որ նախորդ հարցումների համեմատ քաղաքացիների` դեպի ԵՄ ձգտելու տենդենցները նվազել են։