Գյումրիում ընտրություններին ընդառաջ սկսվել են քաղաքական ուժերի նկատմամբ ճնշումները. Սուրեն Սուրենյանց

Sputnik
Գյումրիում ընտրություններին ընդառաջ սկսվել են քաղաքական ուժերի նկատմամբ ճնշումները, առայժմ` ոչ բացահայտ. Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում ասել է քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։
Նրա դիտարկմամբ` ճնշումների մեկնարկը տրվել է կիրակի օրը Գյումրիում Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո։
Սուրենյանցը կարծում է, որ այս առումով «Քաղաքացիական պայմանագիրն» ու նրա առաջնորդը հանրապետության երկրորդ քաղաքում դարձյալ փորձում են կիրառել 2021թ–ի ընտրությունների մոդելը։