Եվրոպան Թուրքիայի մեջ է տեսնում իր անվտանգության երաշխիքը. Մհեր Աբրահամյան

Sputnik
ԱՄՆ–ի դիրքորոշումը ՆԱՏՕ–ի նկատմամբ, ստիպում է ՆԱՏՕ–ականներին ու հատկապես եվրոպական պետությոսւններին գտնել ուժեղ մի հենարան. Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է թուրքագետ Մհեր Աբրահամյանը։
«Թուրքիան, կարծես թե, հասել է այն մակարդակին, որ Եվրոպան Թուրքիայի մեջ է տեսնում իր անվտանգության երաշխիքը»,– նշել է թուրքագետը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Եվրամիության ղեկավարներին կոչ է արել ակտիվացնել փոխգործակցությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ մի կողմ թողնելով տարաձայնությունները, և ամրապնդել անվտանգության ոլորտում համագործակցությունը։
Ըստ ամերիկյան մամուլի` դա պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի դիրքորոշմամբ՝ կապված եվրոպական անվտանգության հետ։ Ըստ այդմ` Բրյուսելն ուսումնասիրում է Թուրքիայի և ԵՄ-ի անդամ չհանդիսացող այլ երկրների համագործակցության ընդլայնման հնարավորությունը՝ եվրոպական պաշտպանական կարողությունները մեծացնելու համատեքստում։
Բացի այդ Թրամփը դժգոհ է նաև ՆԱՏՕ-ի գործունեությունից և դեռ քարոզարշավի ընթացքում էր հայտարարել, ռազմական այդ դաշինքից դուրս գալու և մասին։ Իսկ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է։