Այն, ինչ կատարվում է Սիրիայում Թուրքիայի ձեռամբ, սպառնում է նաև մեզ. Գրիգոր Բալասանյան

Sputnik
Այն, ինչ կատարվում է Սիրիայում Թուրքիայի մասնակցությամբ ու Թուրքիայի ձեռամբ, սպառնում է նաև մեզ. Sputnik Արմենիային ասել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը` մեկնաբանելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններն ու Հայաստանի համար դրանց հնարավոր արձագանքները։
Սիրիական Լաթաքիայում անցած մի քանի օրերին երկրի նոր իշխանությունների անվտանգության ուժերի և ապստամբ ալավիների միջև բախումների հետևանքով հազարավոր զոհեր եղան։
Լաթաքիայի մերձակա բնակավայրերում իսլամիստները զանգվածաբար ցեղասպանության էին ենթարկում ալավիներին։