ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ Լեհաստանում ուկրաինուհու են ձերբակալել 56 մարդու երիկամներ վաճառելու համար, որոնք նա գնել է հետխորհրդային երկրներում:
35–ամյա կինը Ինտերպոլի կողմից հետախուզվել է Ղազախստանի հարցումով՝ մարդկային օրգանների վաճառքի համար: Իրավապահների վարկածով՝ 2017 թվականի հուլիսից մինչև 2019 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում Ղազախստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թաիլանդում և Ուզբեկստանում կինը երիկամներ է գնել դրանք «սև շուկայում» վերավաճառելու նպատակով:
Կինն անդամակցել է միջազգային կազմակերպված հանցավոր խմբավորմանը:
Ղազախստանում նա դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Լեհաստանի սահմանին տեղի ունեցած ստուգման ընթացքում պարզվել է, որ նրա տվյալները գտնվում են հետախուզման միջազգային բազաներում, իսկ Ղազախստանի արդարադատության համակարգը գործը փոխանցել է Ինտերպոլին:
Ձերբակալվածը կալանքի տակ կմնա այնքան ժամանակ, մինչև դատարանը արտահանձնման որոշում կկայացնի։