Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական ԶՈւ-ի հարվածը Կուրսկի առևտրի կենտրոնին. մարզպետը հայտնել է, որ 5 զոհ կա

Կուրսկի մարզպետի ԺՊ Ալեքսանդր Խինշտեյնն այցելել է «Դոբրինյա» առևտրի կենտրոնի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով տուժածներին
Գիշերվա ընթացքում բոլոր վիրավորներին տեղափոխել են Կուրսկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Բելովսկի շրջանում «Դոբրինյա» առևտրի կենտրոնի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, մահացածների թվում է 26-ամյա տղամարդ։ Այս մասին հայտնել է Կուրսկի մարզպետի ԺՊ Ալեքսանդր Խինշտեյնը:
Ավելի վաղ հաղորդվել էր երկու կանանց (1959 և 1988 թվականներին ծնված), ինչպես նաև 39-ամյա տղամարդու և 18-ամյա երիտասարդի մահվան մասին:
«Անկեղծորեն ցավակցում եմ հարազատներին։ Բառերը չեն կարող խլացնել այս ցավը: Իշխանություններն անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն ընտանիքներին. դժբախտության պահին ոչ ոք չպետք է միայնակ լինի», - գրել է Խինշտեյնը։
Տուժածները տեղափոխվել են Կուրսկի մարզային հիվանդանոց։ Երկու վիրավոր դեռահասներ հետագա բուժման համար ուղարկվել են Մոսկվայի Ռուսաստանյան մանկական կլինիկական հիվանդանոց:
Բելովսկի շրջանի Բելայա սլոբոդայի «Դոբրինյա» առևտրի կենտրոնի վրա հարվածը Խինշտեյնը որակել է «ցինիկ և դաժան»: Հարվածը տեղի է ունեցել այն պահին, երբ մարդիկ աշխատանքից հետո եկել էին գնումներ կատարելու: