ՀՕՊ ուժերը գիշերը ՌԴ–ի երկնքում որսացել և խոցել են ուկրաինական 337 անօդաչու. ՌԴ ՊՆ

Ավելի վաղ Մոսկվայի և Մոսկվայի մարզի իշխանությունները հայտնել էին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման մասին, որի հետևանքով մեկ մարդ զոհվել էր, ևս երեքը` վիրավորվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի տարածքի վրա ուկրաինական 337 անօդաչու են խոցել, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 337 անօդաչու։ 91 անօդաչու՝ Մոսկվայի մարզի տարածքի վրա, 126–ը` Կուրսկի մարզի, 38–ը`Բրյանսկի, 25–ը՝ Բելգորոդի, 22–ը՝ Ռյազանի, 10–ը՝ Կալուգայի, 8-ը` Լիպեցկի, 8-ը` Օրյոլի, 6-ը` Վորոնեժի և 3-ը` Նիժնի Նովգորոդի մարզի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Մոսկվայի և Մոսկվայի մարզի իշխանությունները հայտնել էին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման մասին, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը վիրավորվել են:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։