ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հորդորում է խուսափել լեռներ բարձրանալուց։
«Մարտի 11-18-ը հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 6-10 աստիճանով, ինչով պայմանավորված հանրապետության լեռնային և բարձրլեռնային շրջաններում (2500 մետրից ավել բարձրություններում) մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը։ Անվտանգությունից ելնելով կոչ ենք անում խուսափել լեռներ այցելություններից»,– ասված է կենտրոնի տարածած հաղորդագրությունում։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Արագած լեռան հյուսիսային գագաթ է բարձրացել 9 անձից բաղկացած արշավախումբ և մնացել ձնահյուսի տակ։ Նրանցից 8–ը կարողացել են դուրս գալ, մեկն անհետ կորել է։