Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԱԹՍ–ների զանգվածային հարձակում Մոսկվայի մարզում. կա մեկ զոհ, երեք վիրավոր

ԱԹՍ–ի հարձակման հետևանքները Մոսկվայի մարզում
ԱԹՍ–ի հարձակման հետևանքները Մոսկվայի մարզում
Հարձակման հետևանքով տարհանվել է 12 հոգի, այդ թվում՝ 3 երեխա, տուժածներին բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Մերձմոսկովյան շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ Այս մասին իր Telegram- ալիքում հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։
Парковка в Домодедово, возле производства компании Мираторг, после массовой атаки БПЛА на Москву (11 марта 2025). Московская область
«Միրատորգ» ընկերության մոտ գտնվող տարածքը ուկրաինական ԱԹՍ–ների գրոհից հետո
Ավելի վաղ Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են դեպի Մոսկվա և մերձմոսկովյան շրջաններ թռչող 69 անօդաչու թռչող սարքեր։ ԱԹՍ–ների զանգվածային հարձակումը Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա սկսվել է առավոտյան ժամը 4-ին։
«Այս պահին մեզ հայտնի է մեկ զոհի և երեք վիրավորի մասին Լենինսկի քաղաքային թաղամասում (Վիդնոյե) և Դոմոդեդովոյում (Յամ գյուղ)»,- գրել է Վորոբյովը։
Նրա խոսքով` անօդաչու թռչող սարքի բեկորներ են ընկել նաև Ռամենսկոյեում բնակելի շենքի վրա, որտեղ վնասվել են Սեվերնոյե Շոսսեի շենքի առնվազն 7 բնակարաններ (19-ից մինչև 22-րդ հարկ):
«Տարհանվել է 12 հոգի, այդ թվում՝ 3 երեխա, տուժածներին բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել, տարհանվածների մի մասին տեղավորել են մոտակա մարզադահլիճում, մնացածն այժմ հարազատների մոտ են»,- տեղեկացրել է մարզի ղեկավարը։
Նա հավելեց, որ անօդաչու թռչող սարքերի մասին ահազանգեր են ստացվել Կոլոմնայից, Զարայսկից, Սերեբրյանյե Պրուդիից, Սերպուխովից, Ռամենսկոեից, Վոսկրեսենսկից, Լուխովիցիից, Բրոնիցիից, Դոմոդեդովոյից, Լենինսկոյից, Պոդոլսկից, Էլեկտրոստալից և Կոտելնիկիից։
«Ներկայումս շտապ օգնության բոլոր ծառայությունները աշխատում են այնտեղ, որտեղ մարդիկ օգնության կարիք ունեն»,- վստահեցրել է Վորոբյովը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։