ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ Արագած լեռան հյուսիսային գագաթին այսօր ձնահյուսի պատճառով մեկ անձ անհետ կորել է։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է այսօր ժամը ժամը 15:26-ին։
Արագած լեռան հյուսիսային գագաթ է բարձրացել 9 անձից բաղկացած արշավախումբ և մնացել ձնահյուսի տակ։ Նրանցից 8–ը կարողացել են դուրս գալ, մեկն անհետ կորել է։