Փողոցի ամբողջ երկայնքով փոսեր են ու փոշի․ակցիայի մասնակիցներ

Sputnik
Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի անմխիթար վիճակի պատճառով տարածքի տնտեսվարողներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել՝ հայտարարելով, որ պատկան մարմիններն ուշադրություն չեն դարձնում այդ կարևոր ճանապարհին։
Նրանց խոսքով՝ ճանապարհի գրեթե ամբողջ երկայնքով փոսեր են ու փոշի։ Քաղաքացիները պահանջում են լուծում տալ խնդրին, քանի որ արդեն մի քանի տարի է` դիմում են և՛ քաղաքապետարան, և՛ թաղապետարան, բայց հարցը չի լուծվում։
Նրանք նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են նամակով դիմել։