Մենք չենք կարող այսքան ապերախտ լինել.Թանդիլյան

Sputnik
Այսօր կրկին վատացել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի առողջական վիճակը։ Թանդիլյանը մարտի 1-ից հացադուլ է անում Ազատության հրապարակում՝ ի աջակցություն Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների։
Ժամանել է շտապ բուժօգնության խումբը, սակայն Մանե Թանդիլյանը հրաժարվել է հոսպիտալացումից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Թանդիլյանը պատմել է իր և Ռուբեն Վարդանյանի վերջին հեռախոսազրույցի մասին։
«Մենք չենք կարող այսքան ապերախտ լինել, աշխարհը պիտի իմանա, որ հայ մարդը պահանջատեր է իր որդիների համար, որ չի թողնելու թշնամու բանտում».-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է Թանդիլյանը։
Ռուբեն Վարդանյանը հացադուլի մեջ է արդեն 22 օր։ Այդ ձևով նա իր բողոքն է արտահայտում Բաքվում ընթացող շինծու դատավարության դեմ։