Սիրիահայերի տարհանումն այս պահին նպատակահարմար չէ.Ղուլյան

Sputnik
«Սիրիայում ընթացող զարգացումների ֆոնին սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կապի մեջ է հայ համայնքի հետ, սակայն տեղի հայերի տարհանումը անվտանգության նկատառումներից ելնելով նպատակահարմար չէ».-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը:
«Մենք կապի մեջ ենք նաև արտաքին գործերի նախարարության հետ և եթե մեր հայրենակիցների կողմից լինի ցանկություն, օրինակ, տեղափոխվելու, մենք համատեղ ուժերով ամեն կերպ կաջակցենք».-նշել է Ղուլյանը։