Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ–ն Խերսոնի մարզում հարձակվել է շտապօգնության մեքենայի վրա

Կաստյուկևիչը նշել է, որ կապի մեջ է Խերսոնի մարզպետ Վլադիմիր Սալդոյի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Խերսոնի մարզի Վելիկայա Լեպետիխա բնակավայրում շտապօգնության մեքենա է գրոհի ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի կողմից։ Տուժածներ չկան, մեքենան սարքավորումների հետ միասին այրվել է, հայտնել է «Եդինայա Ռոսիա»-ի Խերսոնի մարզային բաժնի քարտուղար Իգոր Կաստյուկևիչը։

«Վելիկայա Լեպետիխայում շտապօգնության մեքենա է գրոհի ենթարկվել անօդաչուի կողմից: Հենց բժիշկները վերադարձել են կայան, մեքենայի վրա հարձակվել են երկու «Բաբա յագա»–ներ, որոնք երկու հարված են հասցրել: Բարեբախտաբար, տուժածներ չկան, բժիշկներին հաջողվել է փրկվել: Սակայն մեքենան ամբողջությամբ այրվել է սարքավորումների հետ միասին», – գրել է նա Telegram-ի իր ալիքում:

Կաստյուկևիչը նշել է, որ կապի մեջ է Խերսոնի մարզպետ Վլադիմիր Սալդոյի հետ։
Նա հավելել է, որ հաշվի առնելով օպերատիվ ծանր իրավիճակը և ծառայության աշխատանքի կարևորությունը շրջանի բնակչության համար` ՌԴ առողջապահության նախարարությանը միջնորդելու է, որ տարածաշրջանին շտապօգնության կայանների համար լրացուցիչ սարքավորումներ հատկացվեն։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։