ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Այսօր առավոտից ուկրաինական զորքերը 3 անգամ կրակ են բացել Գորլովկայի ուղղությամբ՝ արձակելով 155 միլիմետր տրամաչափի 8 արկ, այդ թվում՝ կասետային։ Տեղեկույունը հայտնել են Ուկրաինայի ռազմական հանցագործությունների փաստագրման հարցերով ԴԺՀ-ում գործող կառույցից:
«Մոսկվայի ժամանակով ժամը 00.00-ից հետո Ուկրաինայի զինված կազմավորումները հրետակոծել են հետևյալ ուղղություններով. ժամը 07.35-ին 155 մմ տրամաչափով 2, այնուհետև՝ ժամը 14.00-ին 3 արկ է արձակվել Դիլեևկա բնակավայրի և Գորլովկայի Նիկիտովսկի շրջանի ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 14: 40-ին նույն տրամաչափի 3 կասետային արկ է արձակվել Գորլովկայի կենտրոնական հատվածի ուղղությամբ:
155 մմ տրամաչափի հրետանին կիրառում են ՆԱՏՕ-ի անդամ պետությունները։ ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարել է նշված տրամաչափի M777 հեռահար հաուբիցներ, որոնք ուկրաինական զորքերն ակտիվորեն օգտագործում են Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների բնակավայրերը հրետակոծելու նպատակով: