Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի զինուժը գիշերը գրոհել է Սամարայի մարզի ձեռնարկությունների վրա. ՌԴ ՊՆ

Նովոկույբիշևսկում 3 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ուկրաինայի զինուժը գիշերը փորձել է գրոհել ՌԴ–ի Սամարայի մարզում գտնվող ձեռնարկությունները։ Տեղեկությունը հայտնում է ղեկավար Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։
«Այս գիշեր հակառակորդը ևս մեկ փորձ է կատարել մեր ձեռնարկությունների վրա հարձակվելու, այն անհաջող է անցել։ Նովոկույբիշևսկում 3 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։ Հրդեհներ և վնասներ չեն եղել, ամեն ինչ նորմալ ռեժիմում է»,- ասվում է մարզպետի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։