Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ–ն օդային մարտում խոցել է Ուկրաինայի ՄիԳ–29 ինքնաթիռը

Ուկրաինական կործանիչը խոցվել է օդային մարտում ՀՕՊ համակարգերի կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՌԴ զինված ուժերը խոցել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը հավելում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը ոչնչացրել են նաև Ուկրաինայի զինված ուժերի հինգ JDAM կառավարվող ավիառումբեր, ամերիկյան արտադրության յոթ HIMARS համազարկային կրակի ռեակտիվ արկ և 50 անօդաչու:
Դրանց խոցման հստակ շրջանները չեն նշվում։
Ուկրաինայի ԶՈւ–ն HIMARS հրթիռներով հարվածել է Խերսոնի շուկայի ուղղությամբ. կան զոհեր