ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանը հերքել է իր մահվան մասին լուրերը՝ նշելով, որ դրանք «ակնհայտորեն չափազանցված են»։ Այս մասին արտիստը հայտնել է իր տեսաուղերձում։
Պետրոսյանը տեղեկացրել է, որ ուղևորվում է Սերպուխով քաղաք՝ հինգ ժամանոց համերգի մասնակցելու։
Նշենք, որ մարտի 8-ին լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Եվգենի Պետրոսյանը շտապ հոսպիտալացվել է Մոսկվայում։ Նրա մոտ աղեստամոքսային արյունահոսություն էր ախտորոշվել, նրան նախապատրաստել էին վիրահատության։
Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, պարզաբանել էր, որ Եվգենի Պետրոսյանն իսկապես հիվանդանոցում է, բայց ոչ վերակենդանացման բաժանմունքում։