Հայաստանը ևս 2 մեդալ նվաճեց Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում

Կնյազ Իբոյան
Հայաստանի հավաքականին երրորդ մեդալը բերեց Խաչատուր Խաչատրյանը (125 կգ):
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ըմբիշ Կնյազ Իբոյանը (92 կգ) Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ:
Եզրափակիչ գոտեմարտում նա զիջեց ՌԴ–ն ներկայացնող Մուհամմեդ Խանիևին։
Մինչ այդ Իբոյանը երկու հաղթանակ էր տարել Բելառուսի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ գոտեմարտերում։
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը, նվաճեց բրոնզե մեդալ՝ եզրափակիչում հաղթելով լեհ ըմբիշ Միխալ Դուբովսկուն:
Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի հավաքականի ըմբիշ Լևիկ Միքայելյանը հաղթել է ադրբեջանցի Ջեյհուն Ալահվերդիևին և դարձել Եվրոպայի չեմպիոն։