Բաքվում բանտարկված Դավիթ Իշխանյանն առողջական խնդիրներ ունի․ Արմեն Ռուստամյան

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտում. Արխիվային լուսանկար
Արմեն Ռուստամյանը նշեց, որ Դավիթ Իշխանյանը շարունակում է մնալ ՀՅԴ Բյուրոյի անդամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ Բաքվում «դատվող» Դավիթ Իշխանյանն առողջական խնդիրներ ունի։ Այս մասին ասուլիսին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
«Մեր ընկեր Դավիթ Իշխանյանը բանտարկված է Ադրբեջանում։ Լուրեր ունենք, որ իր առողջական վիճակի հետ կապված խնդիրներ կան»,- ասաց Ռուստամյանը։
Նա ընդգծեց, որ Բաքվում պահվող հայ գերիների ու պատանդների ազատ արձակման մասով որոշակի գործընթացներ են իրկանացնում։ ՀՅԴ-ի համար սա գլխավոր հարցերից մեկն է ու Հայդ դատի գրասենյակներն ամեն ինչ անում են ու անելու են, որպեսզի օր առաջ ռազմագերիները վերադարձվեն։ ՀՅԴ-ում այս առումով իրավական, քաղաքական աշխատանքների բաժանում է արվել, որպեսզի հնարավորինս արագ հարցը կարողանա լուծում ստանալ։
Արմեն Ռուստամյանը նաև շեշտեց, որ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի ժամանակ Իշխանյանի մասով առանձին ու միաձայն որոշում է կայացվել՝ նա կշարունակի մնալ ՀՅԴ Բյուրոյի անդամ։
Ռուստամյանը նաև նշեց, որ Արցախի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեն նույնպես պահպանվում է, այն ամբողջությամբ տեղափոխվել է Հայաստան։