Ասուլիս` նվիրված Երևանում կայանալիք «Էխո Եվրասիա –կինոֆեստ» կինոֆորումին

Մարտի 11-ին, ժամը 16.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս, որտեղ կներկայացվեն «Էխո Եվրասիա –կինոֆեստ» կինոֆորումի մանրամասները։
Sputnik
Եվրասիա ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը Երևանում կանցկացնի «Էխո Եվրասիա-Կինոֆեստ» կինոֆորումը: Այն կմիավորի ոլորտի մասնագետներին, կառաջարկի կրթական մոդուլներ, վարպետության դասեր, հանդիպումներ հայտնի դերասանների հետ և կցուցադրի «Եվրասիա կինոֆեստ» փառատոնի լավագույն ֆիլմերը: Միջոցառումն ուղղված է ԵԱՏՄ երկրներում երիտասարդ տաղանդների աջակցմանը և մասնագիտական համայնքի զարգացմանը:
Որտե՞ղ կանցկացվեն կինոդիտումնեըր, կլոր սեղանները, վարպետության դասերը, կինոյի հայտնի ո՞ր արտիստների հետ կկարողանան հանդիպել երևանցիները: Այս մասին մարտի 11-ին, ժամը 16.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կպատմեն
— ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աննա Երզինկյանը,
— «Եվրասիա-կինոֆեստ» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Նովոժիլովը,
— «Եվրասիա» կազմակերպության միջմշակութային ծրագրերի և միջազգային նախագծերի դեպարտամենտի ղեկավար Վյաչեսլավ Մատվեյչուկը,
— Թատրոնի և կինոյի խորհրդային և ռուս դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Ելենա Վալյուշկինան:
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։