Հեղինակավոր փորձագիտական շրջանակներում կա կայուն կարծիք, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի կամ Զելենսկու և Թրամփի առճակատումը ծխածածկույթ է համաշխարհային թատերաբեմի աշխարհաքաղաքական գործընթացների լույսի ներքո: Ավելի ճիշտ՝ այդ դիմակայությունը շատ ավելի խորն է և չի սահմանափակվում միայն անձերով, նույնիսկ եթե դրանք նախագահներ են։
Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի լեզվակռիվը «զվարճալի տեսարան» է համաշխարհային ԶԼՄ-ների համար, և ԱՄՆ-ի և Ուկրաինայի հարաբերություններում ընթացող բոլոր «ճակատամարտերը», որոնք մենք այսօր տեսնում ենք, ընդամենը հին լիբերալ աշխարհակարգի (որտեղ, ինչպես հայտնի է, ընդամենը մեկ միլիարդ «եվրոամերիկացի» ունի կուշտ ուտելու և բարիքներից օգտվելու իրավունք՝ մոլորակի մնացած յոթ միլիարդ բնակիչների աշխատանքի և ռեսուրսների հաշվին) իրական պայքարին գալիք նեոպահպանողականության աննշան արձագանքն են։
Ընդ որում` դա սպասելի էր, քանի որ, ինչպես ցույց է տալիս պատմության շրջափուլայնության տեսությունը, քայքայման նեոլիբերալ դարաշրջանին անխուսափելիորեն փոխարինելու են գալիս ազգային-պահպանողական հասարակական ֆորմացիաները։
Եվ դա բնական է։ Աշխարհն արդեն անցել է դրա միջով, երբ, օրինակ, կուշտ ու կուռ Հռոմեական կայսրությանը փոխարինեց պայմանական «Հարավարևելյան» պրագմատիկ, կոշտ և երբեմն դաժան կազմավորումների դարաշրջանը։ Նույնը տարբեր պատմական ժամանակաշրջաններում զգացել են գրեթե բոլոր կայսրությունները։
Հետաքրքրական է նաև, որ լիբերալ գաղափարախոսության ամենասոսկալի դրսևորումների բնօրրանը ոչ թե Եվրոպան էր, այլ հենց ԱՄՆ-ն, որտեղ սեռական այլասերվածությունը, ռասայական խտրականությունը, գենդերային խելահեղությունն ու մարդկանց «կենդանիների» վերածելը դեռ մինչև վերջերս ամերիկյան կյանքի դրվածքի «սրբազան կովերն» էին։
Եվ իզուր չէ, որ հենց ԱՄՆ-ն դարձավ լիբերալիզմի արևմտյան մոդելի գաղափարական հիմքի ոչնչացման լոկոմոտիվը։
Ինչո՞ւ։ Ամեն ինչ շատ պարզ է` լիբերալիզմը չափազանց «թանկ հաճույք» է, քանի որ այս գաղափարի առաջխաղացումը և մոլորակի մասշտաբով հարյուրհազարավոր մարգինալ նեոգլոբալիստների խմբերի պահպանումը պահանջում են հսկայական ֆինանսական և տեղեկատվական ռեսուրսներ:
Իսկ եթե դրան գումարենք այսպես կոչված «արևմտյան» բիզնեսում համակարգաստեղծ կոնգլոմերացիաների կառավարման արդյունավետության անկումը, ապա պատկերն ավելի քան ակնհայտ է դառնում։ Կարելի է հիշել, որ ինչ-որ պահից սկսած արևմտյան ընկերություններում աշխատանքի ընդունվելու հիմնական չափանիշը ոչ թե դիմորդների մասնագիտական ցենզն էր, այլ մաշկի գույնը, սեռը և գենդերային ինքնությունը, ինչը ուղղակիորեն ազդում էր կառավարման արդյունավետության վրա:
Այս խնդրի մասին խոսեցին կիրառական տնտեսագիտության խոշորագույն ներկայացուցիչներն ու տեսաբանները, և երբ ի վերջո ԱՄՆ-ում պաշտոնապես ընդունեցին, որ կանանցից ու տղամարդկանցից բացի ոչ մի այլ «սեռ» գոյություն չունի, խոշորագույն բիզնես-կայսրություններում անմիջապես չեղարկեցին ներառական օրենքներն ու ղեկավար պաշտոններից հեռացրին բոլոր տեսակի լեսբուհիներին* (ԼԳԲՏ*), տղամարդկանց մորուքներով տրանսգենդերներին* և նրանց, ովքեր իրենց շուն են համարում (կվադրոբինգ)։
Բայց վերադառնալով ամերիկա-ուկրաինական հարաբերություններին՝ իրականում պետք է հասկանալ, որ այսօր համաշխարհային մասշտաբի ոչ մի ճգնաժամ էլ չկա, պարզապես բոլոր հակամարտությունների մասնակիցները պարտավոր են հաշվի առնել աշխարհաքաղաքական նոր իրողությունները։
Եվ այո՛, չպետք է մոռանալ այն էական հանգամանքը, որ նույն ամերիկացիները Ուկրաինային նախ նետեցին պատերազմի հնոցը, իսկ հետո ցինիկաբար խաբեցին։
Այս իրավիճակում մեզ՝ հայերիս, ամենից շատ պետք է մտահոգի Հայաստանի ներկա իշխանությունների դիրքորոշումը։ Իսկ այդ հարցում ամեն ինչ շա՛տ վատ է։
Նոր իրողությունների ֆոնին հայաստանյան իշխանության ոչ ադեկվատ պահվածքն ու դեսուդեն ընկնելը խոսում են միայն մեկ բանի մասին` փաշինյանական իշխանությունը եղել է, կա և կմնա հին, լիբերալ-գլոբալիստական գաղափարախոսության արգասիք, որը շռայլորեն համեմված է թուրքական նարատիվներով, ինչն իրականում ուղիղ սպառնալիք է Հայաստանի գոյության համար։
Տվյալ դեպքում շատ դժվար է ապավինել «փաշինյանականների» քաղաքական ադեկվատությանը։
Հենց այստեղ էլ միանգամայն բնական հարց է առաջանում՝ Հայաստանի իշխանությունը հաշվի կառնի՞ Ուկրաինայի դասերը։ Անկեղծ ասած` կասկածում եմ, բայց շատ կուզեի հավատալ, որ Հայաստանի իշխանությունները գոնե այս անգամ կունենան բավարար քաղաքական բանականություն, որպեսզի երկիրը չդարձնեն աշխարհաքաղաքական մեծ կարկանդակի հերթական «կտորը», ինչպես դա արվեց Ուկրաինայի հետ։
* Համայնքը ճանաչված է որպես ծայրահեղական կազմակերպություն և արգելված է Ռուսաստանի Դաշնության տարածքում: