«Նախագահ Խավիեր Միլեյը եռօրյա ազգային սուգ կհայտարարի Բաիա Բլանկա քաղաքում և դրա շրջակայքում անցած ուրբաթ (մարտի 7–ին,–խմբ.) տեղի ունեցած փոթորկի հետևանքով հայրենակիցների մահվան կապակցությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Մարտի 7–ի առավոտյան հորդառատ անձրևներ էին տեղացել տուժած շրջանում։ Օդերևութաբանների տվյալներով` ընդամենը մի քանի ժամում ավելի քան 300 մմ տեղումներ են գրանցվել:
Տեղական իշխանությունները հայտնել են, որ ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է մահացել, ավելի քան հազար մարդ արագ տարհանվել է: Եվս երկու փոքրիկ քույրերի դեռ չեն գտել։ Արգենտինայի տարբեր ծառայությունների որոնողական խմբերը շարունակում են աշխատել և չեն բացառում, որ մահացածների թիվը կարող է փոփոխվել։