ՀՅԴ-ն 35-րդ ընդհանուր ժողովում ներկայացրելէ իր ռազմավարական նպատակները՝ անհրաժեշտ պայման համարելով իշխանափոխությունը։
Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել է, որ պետք է վերականգնել կապերն այն երկրների հետ, որոնց շահերից է բխում հայկական կենսունակ պետության գոյությունը։ Առաջինը Ռուսաստանն է, որի հետ պետք է ամրապնդելռազմավարական դաշնակցային հարաբերությունները, Իրանի հետ էլ՝ ռազմաքաղաքական դաշինք կնքել։