Գույքահարկը բարձրացնելու որոշման հիմքը փտած է․ Հրայր Կամենդատյան

Sputnik
«Սիրելի տատիկ, եթե ձեր գույքահարկը 100,000 դրամ է դարձել, դա նշանակում է, որ ձեր տան գինն էլ դարձել է մի քանի հազար դոլար». փետրվարի 12-ին Ազգային Ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գույքահարկի թանկացման շուրջ քաղաքացիների դժգոհություններին։ Բայց դա սիրելի տատիկի ապրելու պայմանների վրա առաձնապես չի անդրադառնում։
Տատիկներ կան, և ինչու միայն տատաիկներ, սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքներ, որոնք ժառանգությամբ ստացել են կենտրոնում ապրելու իրավունքը, բայց կառավարությունը սահմանել է իրենց գույքի համար այնպիսի հարկ, որ նրանք պարզապես չեն կարող վճարել։ Պարտքեր են կուտակելու և ԴԱՀԿ-ն այդ մարդկանց պարզապես ունեզրկելու է։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանն իր այս կարծիքը հիմնավորել է Sputnik Արմենիայի հետ զրույցում։