Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ–ն HIMARS հրթիռներով հարվածել է Խերսոնի շուկայի ուղղությամբ. կան զոհեր

Խերսոն. Արխիվային լուսանկար
Շրջանի ղեկավարը հայտարարել է, որ հրթիռակոծության ժամանակ տարածքում հսկայական թվով խաղաղ բնակիչներ են եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ուկրաինայի ԶՈւ–ն երկու HIMARS հրթիռով հարվածել է Խերսոնի մարզում գտնվող շուկայի վրա, ինչի հետևանքով կան զոհեր և բազմաթիվ վիրավորներ։ Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Վլադիմիր Սալդոն։
Պաշտոնյայի խոսքով` հրթիռային հարվածի ժամանակ շուկայի տարածքում տասնյակ խաղաղ բնակիչներ, ինչպես նաև ֆերմերներ են եղել, որոնք եկել էին իրենց ապրանքը վաճառելու։
Դեպքի վայրում այժմ ճգնաժամային ծառայություններն են աշխատում, բոլոր տուժածներին համապատասխան օգնություն է ցուցաբերվում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։