ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն, հայտնել են ՉԺՀ պաշտպանության նախարարությունից:
Լայնածավալ զորավարժությունները կկայանան մարտի առաջին կեսին Օմանի ծոցում՝ իրանական Չաբահար նավահանգստի մոտ։
Զինվորականները կսովորեն հարձակվել ծովային թիրախների վրա, ինչպես նաև վերականգնել նավին հասցված վնասները:
Չինաստանի ՊՆ-ից ասել են, որ զորավարժություններն ուղղված են երկրների համախմբմանն ու դրանց միջև վստահության ամրապնդմանը: