ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Մարտունի–Վարդենիս ճանապարհի Զոլաքար գյուղի մոտակայքում վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան տուժածներ և մեկ զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
ՃՏՊ–ն տեղի է ունեցել մարտի 9-ին, ժամը 08։40-ի սահմաններում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել հարակից դաշտում»,– ասված է հաղորդագրությունում։
Փրկարարները վարորդի դին և ուղևորներին դուրս են բերել ավտոմեքենայից. տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն: