ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Հայազգի ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել ԱՄՆ Ինդիան Ուելս քաղաքում ընթացող ATP-1000 մրցաշարի երրորդ փուլ։
Երկրորդ փուլից մրցաշարը մեկնարկած Խաչանովը երեք սեթում հաղթել է աշխարհի 57-րդ խաղացող Չեխ Յակուբ Մենշիկին՝ 3:6, 6:0, 6:3: Հաջորդ փուլում Կարենի մրցակիցը կլինի ամերիկացի Բեն Շելթոնը (աշխարհի 12-րդ ռակետ)։
Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը, որը հանդես է գալիս նույն Ինդիան Ուելսում WTA-1000 մրցաշարում, երկրորդ շրջանում պարտվել է խորվաթ Դոննա Վեկիչին (3:6, 3:6):
Նշենք, որ ATP-1000 Masters մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 9,6 մլն դոլար։