Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ–ն ազատագրել է Կուրսկի մարզի Վիկտորովկան, Նիկոլաևկան և Ստարայա Սորոչինան. ՊՆ

ՌԴ ՊՆ–ի շենքը Մոսկվայում
Բնակավայրերն ազատագրվել են «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումների կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Ռուսական զորքերն ազատագրել են Կուրսկի մարզի Վիկտորովկա, Նիկոլաևկա և Ստարայա Սորոչինա բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումների հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրվել են Վիկտորովկա, Նիկոլաևկա և Ստարայա Սորոչինա բնակավայրերը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Կուրսկի մարտական գործողություններին մասնակցած բրիտանացին ազատազրկվել է 19 տարով
Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները 2024թ–ի օգոստոսի 6–ի առավոտյան ժամը 5:30–ին հարձակման են անցել Կուրսկի շրջանում` տարածք գրավելու նպատակով, նրանց առաջխաղացումը դադարեցվել է: