ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքի և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ու ԱԹՍ-ների արտադրամասերի աշխատանքն ապահովող էներգետիկ օբյեկտի: Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
«Ռուսաստանի Դաշնության օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են Ուկրաինայի ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների, արտադրության արտադրամասերի, պահեստարանների և անօդաչու թռչող սարքերի կառավարման կետերի աշխատանքն ապահովող էներգետիկ օբյեկտ, ինչպես նաև 148 տեղամասերում Ուկրաինայի զինված կազմավորումների կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումները »,-ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ ՀՕՊ միջոցներով խոցվել է 5 JDAM կառավարվող ավիացիոն ռումբ, ԱՄՆ արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի ռեակտիվ արկ, ինչպես նաև ինքնաթիռային տիպի 178 ԱԹՍ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։