ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Կուրսկի շրջանի Գիրյի գյուղում ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով վիրավորվել են կին և տղամարդ: Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։
«Ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով Բելովսկի շրջանի Գիրյի գյուղում վիրավորվել են ամուսիններ։ 51-ամյա կինը ստացել է որովայնի, ձեռքի և ոտքի բեկորային, իսկ 56-ամյա տղամարդը՝ կրծքավանդակի, գլխի և մեջքի բազմաթիվ բեկորային վնասվածքներ: Ներկայում տուժածները գտնվում են Կուրսկի տարածաշրջանային կլինիկական հիվանդանոցում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-գրել է նա Telegram-ալիքում։
Խինշտեյնը հավելել է, որ նույն գյուղում դրոնը վնասել է քաղաքացիական ավտոմեքենա, վարորդը չի տուժել:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։