Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Գիշերվա ընթացքում ՀՕՊ–ը 31 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 4 մարզում․ ՊՆ

Կրասնոդարի երկրամասի տարածքում խոցվել է 26 անօդաչու թռչող սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներն անցած գիշեր երկրի 4 տարածաշրջաններում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 31 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսացվել և ոչնչացվել է ուկրաինական 31 ԱԹՍ, որից 26-ը՝ Կրասնոդարի երկրամասի, 3-ը՝ Բրյանսկի մարզի և 1-ական՝ Լենինգրադի և Յարոսլավլի մարզերի տարածքներում», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։