ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Աշխարհի 39-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարը։
Ավանեսյանն առաջին շրջանում մրցել է աշխարհի 232-րդ ռակետ, ամերիկացի Լորեն Դևիսի հետ և առավելության հասել երկու սեթում՝ 6:4, 6։2:
Երկրորդ շրջանում Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 22-րդ ռակետ, խորվաթ Դոննա Վեկիչը։ Այդ հանդիպումը նախատեսված է մարտի 9-ին։
Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային ֆոնդը 8,9 միլիոն դոլար է։