Տասնյակ զոհեր կան Սիրիայի նոր իշխանության և Ասադի կողմնակիցների բախումների հետևանքով

Նոր իշխանությունների բռնաճնշումները ապստամբության պատճառ են դարձել Սիրիայի ափամերձ շրջաններում, որտեղ բնակվում են ալավիները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի -Sputnik. Մի քանի տասնյակ մարդ է զոհվել Սիրիայում կառավարական անվտանգության ուժերի և իշխանությունից հեռացված Բաշար Ասադի կողմնակիցների միջև բախումների արդյունքում։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները:
Սիրիայի անվտանգության ուժերի աղբյուրը հայտնել է, որ անվտանգության ծառայության 15 աշխատակիցներ սպանվել են «տարբեր ծուղակներում»:
Ընդդիմության բողոքի ակցիաներ ու մարտեր Սիրիայում. սպանվել է 16 ուժային
Հարձակումները տեղի են ունեցել մարտի 6–ին Լաթաքիայի շրջանի Ջամբուլա քաղաքից ոչ հեռու, ափամերձ գոտում, որտեղ ապրում են ալավիները։ Ի դեպ, Ասադները նույնպես ազգությամբ ալավի են։
Նոր իշխանությունների բռնաճնշումներից դժգոհ ապստամբները հայտարարել են ափամերձ շրջանում «առափնյա վահան» ստեղծելու մասին։ Լաթաքիայում և ծովափնյա Տարտուս քաղաքում նույնպես պարետային ժամ է հայտարարվել։ Տեղեկություններ կան, որ Սիրիա են մտել թուրքական ստորաբաժանումներ։