ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Ռուսաստանը շարժիչներ կմատակարարի հնդկաստանյան բանակի տանկերի համար, հայտնել են Հնդկաստանի պաշտպանության նախարարությունից: Նշվում է, որ Մոսկվան և Նյու Դելին ստորագրել են 248 մլն դոլար արժողությամբ պայմանագիր՝ երկրի ցամաքային ուժերի սպառազինության մեջ ներառված Տ-72 տանկերին շարժիչներ գնելու նպատակով:
Համաձայնագիրը ստորագրվել է «Ռոսօբորոնէքսպորտի» և հնդկաստանյան ռազմական գերատեսչության միջև: Պայմանագիրը ենթադրում է 1000 ձիաուժ հզորությամբ շարժիչների մատակարարում: Ներկայում Հնդկաստանի Տ-72 տանկերը հագեցված են 780 ձիաուժ հզորությամբ շարժիչներով:
Նշենք, որ Ռուսաստանն ավանդաբար մնում է հնդկական բանակի համար սպառազինության և ռազմական տեխնիկայի առանցքային մատակարարներից մեկը: ՀՆդկաստանյան բանակի սպառազինության մեջ ներառված են ռուսաստանյան արտադրության կործանիչներ, տանկեր, հրետանային զենքեր և ռազմանավեր։