Կնոջը կրակայրիչով հրկիզած տղամարդը կալանավորվել է

Руки в наручниках, архивное фото
Ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել, շինարարական ներկը և սպիրտը լցրել է նրա վրա և կրակայրիչով դիտավորյալ հրկիզել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Արմավիրի մարզի գյուղերից մեկում կնոջը ծեծի ենթարկած և դիտավորյալ կրակայրիչով հրկիզած ամուսինը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ դեպքը գրանցվել է 2024 թվականի դեկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի գյուղերից մեկում։ Ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել, շինարարական ներկը և սպիրտը լցրել է նրա վրա և կրակայրիչով հրկիզել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
«Հաշվի առնելով, որ ԶԼՄ-ներում լայնորեն տարածվում են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ հրապարակումներ, ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Ա.Ա.-ի հաղորդման հիման վրա Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2025 թվականի փետրվարի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը)»,-հայտնում է ՔԿ-ն։
Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Երևանում 2 հոգով առևանգել են մի կնոջ և բռնության ենթարկել նրան, մազերից քարշ տվել